Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ hammer.ucla.edu
Մարդիկ մի կետից մյուսը տեղափոխվելիս` օգտվում են քարտեզից: Նայելով քարտեզին՝ տեսնում են իրենց տեղափոխվելու հնարավորությունների սահմանները և, ըստ այդմ, որոշում են, թե որտեղ պետք է գտնել համապատասխան ներդաշնակություն: Իսկ նրանց, ում չի բավարարում տեղափոխության սահմանը, փնտրում են այլ սահմաններ: Մեր ժամանակներում մարդկանց հայտնի է այս աշխարհի ցանկացած կետն ու սահմանը, և դրանք այնքան բազմազան են, որ բոլորը գտնում են այն կետը, որը ներդաշնակություն կպարգևի:
Բայց կան մարդիկ, ովքեր չեն կարողանում գտնել իրենց ներդաշնակությունը: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր այնքան են տարվել աշխարհը ուսումնասիրելով, որ մոռացել են ուսումնասիրել իրենք իրենց, և, եթե չգիտես թե ով ես դու, չգիտես նաև՝ ինչ է քեզ պետք: Աշխարհը նման է մի միջանցքի, որտեղ կան միլիարդավոր դռներ, որոնց վրա անհասկանալի լեզվով բացատրություն է գրված, թե որտեղ է տանում դուռը: Մեծամասնությունը փորձում է հասկանալ, թե ինչ է գրված դռների վրա, որպեսզի ըստ այդմ որոշի, թե որ մի դռնից է ուզում մտնել: Բայց շատ քչերն են հասկանում, որ այդ դռները, դռների հետևում գտնվող աշխարհը, նրա օրենքները, նրա կառույցները , նրա սովորույթները, բոլորը ստեղծել են իրենց նման մարդիկ և, որ յուրաքանչյուր ոք ի վիճակի է ստեղծել իր սեփական դուռը, իր սեփական աշխարհը, որտեղ կգործեն իր համար ցանկալի օրենքներն ու սովորույթները:
Բայց, չգիտես ինչու այսքանը իմանալով հանդերձ՝ մարդիկ գերադասում են ճզմվել, դառնալ մեծամասնության մի մասնիկ, քան թե միայնակ պայքարել հոգետենչ և բաղձալի նպատակների համար: Ինչո՞ւ, քանի որ միայնակ պայքարելը ավելի պատասխանատու է, քանի որ մեծամասնության հետ անհաջողության դեպքում կգտնվի մեկը, ում կկարողանան մեղադրել և իրենց վրայից կհանեն անհաջողության պատասխանատվությունը: Կան մարդիկ էլ, ովքեր հետևում են ուրիշների գաղափարներին, որովհետև ուղղակի չունեն սեփական գաղափարր:
Դեռ մանուկ հասակում ես կարող էի ժամերով փակվել իմ սենյակում և խաղալ իմ մի քանի խաղալիքներով, քանի որ իմ գլխում պտտվում էին հազարավոր խաղեր և գաղափարներ, մինչդեռ ուրիշ երեխաներ ունենալով ավելի նոր և ավելի բազմազան խաղալիքներ՝ գալիս էին խաղալու ինձ հետ: Դա նրանից չէր, որ իմ խաղալիքներն ավելի լավն էին, դա նրանից էր, որ ես խաղի նորգաղափարներ ունեի: Բոլորը կարող են ունենալ խաղալիքներ, բայց դրանցով խաղալու համար ավելի կարևոր բաներն էլ են պետք:
Ինչո՞ւ է մեզ պետք լինել ներդաշնակ, որովհետև միայն ներդաշնակության մեջ մարդ կարող է հասկանալ, թե որն է իր նպատակը, և հենց նպատակն էլ կկառուցի մեր կայնքի ճանապարհն ու քարտեզը, որը մենք կանցնենք գոհ ու երջանիկ…
Write a comment