Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Եկա, խոսեցի բարուց, բայց բարուց բացի չար էլ կա: Ամեն տեղ չէ, որ լույս է՝ խավար ու մութ անկյուններ էլ կան: Մարդկանց մի մասը դա տեսնում է, իսկ մնացածը ուղղակի տեղյակ չեն:
Բայց, գիտե՞ք՝ ամեն մի մութ անկյունում կգտնվի մի փոքրիկ լույսի ճրագ, եթե նույնիսկ չկա՝ եղեք փայլուն և դուք կհամարվեք տեղի լույսը: Նորօրյա իրականության լույսը համարվում է լավատեսությունը: Հիմա հիմնականում մութը համարում են խավար, իսկ խավարը՝ լույս:
Տարօրինակ է կյանքի կառուցվածքը: Կյանքի սկզբում միայն լույս ու ուրախություն է, իսկ հետո ճակատագիրը նետում է, խոցում, ցավեցնում, սպանում ու կենդանացնում՝ խաղում է իր դաժան խաղը: Իրոք, որ նման
է խաղի, գնալով օրեցօր խրթին է դառնում կյանքի ճանապարհը: Ամեն մի ծանր փորձություն թուլացնում է քեզ, բայց երկրորդ անգամ նույն խաղը խաղալիս ավելի զգոն ես՝ ինչն էլ տվյալ պահին հզորացնում է
քեզ:
Write a comment