Գոհար Հովհաննիսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ freelancefolder.com
Բարի մարդիկ եղել են, կան ու կլինեն միշտ։ Առանց նրանց աշխարհը կլիներ կոպիտ, դաժան և անգույն։ Նրանք են, որ քո կյանքը լցնում են տարբեր և հետաքրքիր գույներով, հասկանում են քեզ, դառնում են լավ ընկերներ, միշտ օգնում են․․․։
Եթե դու էլ ես կարողանում ներել քո թշնամուն և ժպտալ նրան, օգնել և հասկանալ մարդկանց, գնահատել կյանքը և շնորհակալ լինել ամեն վայրկյանի համար, ուրեմն դու էլ ես բարի, ուրեմն լավ մարդ ես ու աշխարհի մի սյուն էլ դու ես։
Եղիր բարի, ընկերասեր և կտեսնես, թե ինչքան լավն է դառնում կյանքը։ Եղիր քաղցր կոնֆետի նման և պարզ՝ ինչպես գարնանային երկինք է առավոտյան, ժպտերես և միշտ բարի, չէ՞ որ բարի մարդիկ աշխարհի
հիմքն են։
Write a comment