Ինձ միշտ հետաքրքրել է, թե քանի տարեկան են մարդիկ, բայց հիմա հասկանում եմ, որ կարևորը դա չէ։ Մարդ կարող է լինել շատ մեծ տարիքով, բայց արդյո՞ք նա հոգով երիտասարդ է։ Քանի տարեկան էլ լինի մարդը, նա
պետք է հետևի, որ իր հոգին գոնե մի քիչ իրենից երիտասարդ լինի։ Այդպես նա կարող է ապրել երկար և ուրախ կյանքով։ Ես չեմ ասում հիշիր մանկությունդ, այլ փորձիր լինել թեթև հոգով։ Ինչքան ուրախ և ընկերասեր
ես, այնքան երիտասարդ ես հոգով։ Միշտ հիշիր, որ հոգով երիտասարդ մարդը չի մոռացվում։
Write a comment