Սիրանուշ Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Արդեն երկար ժամանակ է պատուհանից դուրս չեմ նայել: Երբ որ վերջին անգամ դուրս նայեցի, տեսա ջերմ ամառ, ջինջ երկինք, շոգ եղանակ: Իսկ այժմ տեսնում եմ ամպամած երկինք, կայծակ, ամպրոպ, հորդարատ անձրև: Այն ինչ տեսնում էի առաջ, հիմա չկա: Եղանակը վերափոխվել է: Դրսում այլևս չեն խաղում երեխաները, քարերի ու ավազի փոխարեն գետնին հայտնվել են թաց հողն ու ջրափոսերը: Ամառն արդեն վաղուց ասել է իր վերջին խոսքերը, իսկ աշունը կտրուկ, բայց աննկատ ներթափանցել մեր կյանք: Ծառերի տերևների մեղմ խշշյունին փոխարինել է անձրևի կաթիլների ձայնը, իսկ լուսնի լույսին՝ կայծակի լույսը: Այժմ կարելի է տեսնել գետնի վրայով հոսող գետակներ, որը ամռանը հնարավոր չէր: Աշունը չի փոխարինի ամռան ջերմությանը, իսկ ամառը՝ աշնան թարմ օդին: Աշնան ծաղիկները դեղին տերևներն ու չվող թռչուններն են: Աշնան գեղեցիկ տեսարաններից մեկը առանց քամու շարժվող ծառերն են: Դրա պատճառը ճնճղուկներն են, ովքեր ցնցում են ծառը փորձելով հավաքել վերջին չորացած սերմերը: Նրանք այդպես են նախապատրաստվում ձմռանը, իսկ մարդիկ սկսում են հանել իրենց տաք հագուստը, ձմռան համար չրեր ու մուրաբաներ են պատրաստում, և այլն: Աշնան այս եղանակը կարծես հիշեցնում է մեզ և կենդանիներին մեր գործերի մասին...
Ամառը վաղուց վերջացել է, ժամանակն է աշխատել:
Write a comment