Մանե Մովսեսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Ես սիրում եմ Երևանը: Ինչ՜քան ենք գովերգել մեր մայրաքաղաքը, ինչքան երգեր ենք գրել: Հայերս հպարտանում ենք մեր Երևանով, որը շատ տխուր և ուրախ օրեր է ունեցել: Երևանն օրեցօր ավելի է գեղեցկանում: Սակայն կան բաներ, որ ինձ տխրեցնում են, նորը սարքելով, չպետք է քանդել հինը: Ինչքան արժեք ունեն մեր հին եկեղեցիների դարերի պատմությունը, այնպես էլ նոր կառույցները: Չէ որ՝ նրանք քաղաքին ուրույն ոճ են հաղորդում: Երևանն ավելի պատմական մայրաքաղաք է դառնում: Չէ որ գեղեցիկը նորը չէ, այլ արվեստի ոգին, որ միշտ պատմական է ու մեզանից անբաժանելի: Ինչպես չենք կարող մոռանալ մեր պատմությունը, այնպես էլ մեր հին շինությունները: Հարգենք նորը, սակայն չքանդենք մեր պապերի կառուցած հին Երևանը: Չէ որ հնի մեջ կա պատմական ոգին: Ինձ ուրախացնում են բակերում տարվող աշխատանքները, մայթերի եզրերը ձևավորող ծաղիկները և վերջապես լուսավոր Երևանը: Ինչքան խոսենք Երևանի մասին, այնքան շատ բան կա ասելու: Սակայն ուզում եմ Երևանը միշտ գեղեցիկ լինի, և լավ տրամադրությամբ: Ամուր պահենք Երևանը, քանի որ այն մեր տունն է:
Write a comment