Մտքերն առաջանում են ցանկություններից։ Ինչքան շատ են ցանկությունները, այնքան շատ են մտքերը։ Մտքերը ցանկությունների ծառաներն են։ Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, դու մտածում ես դրա մասին,
պատկերացնում, երազում։ Հետաքրքիր է, չէ՞․ ինչքան շատ են ցանկություններդ, այնքան ստիպում են քեզ ավելի լավ և խորը մտածես քո իրականության մասին։ Մտածելով՝ դու փորձում ես իրականացնել նպատակներդ,
նույնիսկ եթե դա ուղղակի երազանք է և անհնարին բան, դու այն պատկերացնում ես՝ այդպես կարողանալով չտխրել նրա համար, որ այն երբեք չի իրականանա։
Դու պետք է մտածես, նույնիսկ եթե դա մեկ օր հետո մոռանալու ես, միևնույն է, մտածում ես։ Այդ բոլոր մտքերից միայն ամենավառ հիշողություններ են մնալու, և մեծամասնությունը կապված է ցանկությունների հետ։
Հենց դա ապացուցում է այն, որ մտքերը ցանկություններից են առաջանում։ Ընդունիր մտքերդ, և թող ցանկություններդ անսպառ լինեն։
Write a comment