Գոհար Հովհաննիսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ 1.bp.blogspot.com
Իմ կարծիքով, բանաստեղծությունը շատ գեղեցիկ է ստացվել, այն ինձ հիշեցնում է բարի մարդու հոգի։ Բայց այնտեղ ասվում է հույսի կորստի մասին, և որ նա ուզում է գտնել իր հոգու ճրագը՝ այն բանը, ինչը
կլուսավորի իր ապագան։ Մարդը չի կարող ապրել հենց այնպես, և ամեն մեկը ուզում է տեսնել իր լուսավոր ապագան։ Նա ասես կորցրել է իր հույսը, բայց, միևնույն է, փնտրում է լույս: Եվ արդյո՞ք նա կարող է ավելի
պայծառ դարձնել այդ լույսը, կարո՞ղ է արդյոք նորից ապրել հույսով: Եթե չկա ապրելու իմաստ, հույսը կորում է, և նա ուզում է նորից գտնել այդ իմաստը, նորից ապրել որպես մարդ և բոլորի նման ունենալ հույսի
ճրագ:
Ու՞ր եմ գնում ես այսպես`
Կյանքիս կամուրջն է քանդված,
Որտեղի՞ց եմ գալիս ես`
Իմ անցյալից խռոված:
Գնում եմ ես շարունակ
Երազներում իմ հարբած,
Որոնում եմ կարծես ես
Հույսիս նշույլն իմ կորած:
Տեսնում եմ ես մի ճրագ
Իմ մութ հոգում խավարած,
Կարծես հազիվ է նա վառվում
Հույսի խարույկից պոկված:
Փորձում եմ շունչ տալ ես
Լուսավորել իմ հոգին,
Որ լավ տեսնեմ ապագան
Շարունակեմ իմ ուղին:
Write a comment