Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ bishopinthegrove.com
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Ավ. Իսահակայանը զգուշացնում է, որ կգա ոգու սով: Ոգու սով ասվածը ես հասկանում եմ այսպես. կթվա ամեն ինչ կա, կյանքում ամեն ինչի հասել ենք, ամեն գագաթ հաղթահարված է, բայց մի պահ կզգանք, որ ինչ-որ բան, շատ կարևոր մի բան պակասում է: Որ կյանքում այն ամենի մեջ, ինչին մենք հասել ենք՝ հոգի չկա, իմաստ չկա: Ուրախություն չկա...
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
Կըմռնենք, որ նյութական քաղցը մեկընդմիշտ փոխել է, շեղել է մեր կյանքի իմաստը:
Կգիտակցենք, որ աշխարհիկ և նյութական արժեքները անգույն ներկերով ներկել են ամբողջ կյանքը և, որ գունավոր կյանք տեսնելու հնարավորությունը մեկընդմիշտ բաց է թողնված:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
Մեր կյանքի մայրամուտին կհասկանանք, որ ագահության և սխալ մտածելակերպի պատճառով կյանքի գերագույն արժեքները մնացել են ստվերում՝ փոխարինվելով անարժեք չակերտավոր արժեքներով:
Ու ...այդպես սոված էլ կհեռանանք այս աշխարհից..
Write a comment