Գոհար Հովհաննիսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Հիշողությունները օգնում են մեզ գնալ առաջ, տեսնել, որ կյանքը լավն էր և այդպես էլ կշարունակվի։ Ամեն անգամ ետ նայելուց պետք չէ տխրել, հիշիր, որ քո անցյալով պետք է հպարտանալ և
հիշել ուրախությամբ։ Թեկուզ էլ չես կարող ետ բերել այդ օրերը, բայց կարող ես հիշել և դա արդեն մեծ բան է։ Շատ քչերն են հիշում իրենց անցյալի լավ օրերը և եթե դու էլ ես հիշում, պետք է անպայման չմոռանաս։
Հենց ետ նայելով է, որ ու կարողանում ես հույսով առաջ գնալ։ Հիշողություններն են, որ ապագան դարձնում են քաղցր, անմոռաց։ Չէ՞ որ մի օր ապագան էլ է դառնում անցյալ, դառնում հիշողություն։ Հիշիր
ուրախությունը և գնա առաջ։
Write a comment