Անտուան Մելքոնյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Մարդն ունի զգացմունքներ և միմիկաներ: Սակայն զգացմունքները և միմիկաները կարող են լինել իրար շատ հակասող և խաբուսիկ: Երբ ծնողները զայրանում են երեխայի վրա, նրանք տեսնում են հոնքեը կիտած զայրացած մարդու, բայց, եթե հանենք երեխայի միմիկաները և թողենք միայն աչքերը, մենք կնկատենք նեղվածություն և թախիծ: Հայացքը խոսքից ուժեղ է: Դու կարող ես մարդուն նայել այնպիսի մի հայացքով, որ նա հիասթափվի կյանքից: Աչքերը ներաշխարհ տանող դռներ են: Եթե մարդը հոգով վատն է, նրա աչքերում դու կարող ես տեսնել միայն չար և սարսուռ առաջացնող թարթոցներ:
Մի գուցե աչքերի մեջ կա ավելի խորը բան, քան մենք պատկերացնում ենք:
Մի գուցե աչքերի մեջ կա նաև առանձին կյանք: Մի կյանք, որը տեսանելի չէ մարդկանց:
Հետաքրքիր կլիներ, եթե մարդիկ զսպեին էմոցիաները և փորձեին հասկացնել միայն աչքերով:
Write a comment