Անտուան Մելքոնյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Ես երբեմն խռովում եմ աշխարհից և անիծում շուրջբոլորը, անգամ ինձ և իմ կյանքը: Երբ ես առաջին անգամ սիրահարվեցի, իմ շուրջը ամեն ինչ պայծառացավ: Սերը մի անծանոթ զգացում էր, որը արտահայտվեց
մանկապարտեզի տարիներին: Ես բազմաթիվ անգամներ եմ սիրահարվել և հիասթափվել, բայց մի բան ամեն անգամ զգացել եմ՝ սիրահարված ժամանակ ամեն ինչ այնքան պայծառ է: Այո՜, ես գիտակցել եմ դա, և
նույնիսկ բղավել եմ.
- Ես քեզ սիրում եմ:
Սերն իմ միջից հրաբուխի պես է դուրս եկել, ժայթքել է լավայի պես: Ես զգացել եմ պայծառ հաճույք, լռել եմ, բայց... չեմ հարմարվել դրան:
Սերը ես հիմա համարում եմ համակրանք, երևի դրա համար էլ հիասթափություն չեմ ապրում: Որոշել եմ սպասել մինչև հասուն կյանք և ազատ թողնել զգացմունքներիս: Հիմա ես ավելի շատ համակրում եմ բոլորին, բայց չեմ սիրում ոչ մեկին:
Write a comment
Նունե Մովսիսյան (Wednesday, 09 December 2015 08:22)
Անտուանի մեկը, հազիվ մի լուսավոր, դրական բան գրեցիր...
Անտուան Մելքոնյան (Sunday, 17 January 2016 12:02)
Դե ինչ անեմ, կիսվում եմ և թեթևանում: