Կարդալով այս պատմությունը՝ ես էլ հարգեցի Դավոյին: Հասկանալի է, թե ինչու էին Դավոյին իր ընկերները այդքան սիրում: Դավոյի կերպարը խիզախ անձի կերպար է: Ես հասկացա, որ պետք է Դավոյի նման հանդուգն լինել : Հավատալ ինքդ քեզ և առաջ գնալ՝ քո խոսքը առաջ տանելով: Դավոյի համառությունը երևում է այն պահին, երբ նա դեմ գնաց զորավար Անդրանիկին՝ կատարելով իր համար ճիշտ եղած քայլը: Իմ կարծիքով, Դավոյին սիրում էին հենց իր հանդգնության պատճառով: Դավոն մինչև վերջ առաջ գնաց, թեև նրան զորավարը մահապատիժ էր նշանակել, միևնույն է, նա օգնեց իր ընկերներին հաղթել թշնամուն՝ թաքուն գողանալով թշնամու զենքը:
Դավոն նաև ընկերասեր էր, դա երևում է հենց իր ընկերների սիրո մեջ, երբ հրամայել էին նրան սպանել: Ընկերները չկարողացան, քանի որ Դավոն նրանց ընկերն էր, բացի այդ Դավոյի ընկերասիրությունը երևում էր նաև իր կյանքի վերջին պահերին, երբ նա մահանում է ընկերոջ ձեռքերում և, թե ինչպես են ցավում Դավոյի ընկերները նրա մահը: Դավոն մի հիասքանչ անձ էր, որի նման կուզենայի լինել և ես:
Իմ կարծիքով, Դավոն մեր մի մասն է, մի լենգենդար անձ, ով նկարագրում է հայ մարդու համառությունը:
Write a comment