Անտուան Մելքոնյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Լինում են արտահայտություններ, երբ մարդիկ ուղղակի չեն կարող բացատրել այն: Նրանք հասկանում են այդ արտահայտությունները, բայց բառերով փոխադրելը անհնար է դառնում: Ես այսօր լսեցի մի շարք այդպիսի
արտահայտություններ մի փիլիսոփայական ֆիլմում: Իհարկե ես հասկացա իր փոխանցած միտքն ու իմաստը, բայց ես չեմ գտնում բառեր փոխադրելու այն: Կարող եմ բացատրել միլիոնավոր նախադասություններով, բայց չեմ
կարող փոխանցել այն ամենը, ինչը հասկացել եմ: Իսկական խոսքը չպետք է ունենա բացատրություն: Միգուցե այդ խոսքերը բացատրելի դառնան նկարներով: Նկարի մեջ նկարագրված է մարդու հոգեվիճակը՝ հոգին, իսկ աչքերի
մեջ արտահայտված է սիրտը, որտեղ գտվում է մարդու ներքին աշխարհը, որն էլ մատակարարում է տեղեկություն հոգեվիճակ դարձնելու համար: Նկարը մարդու գլխավոր ապրումն է: Նկարը խոսք է, նկարը մենք ենք:
Write a comment