Գոհար Հովհաննիսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Այս կիսամյակում հիմնադրվեց «Գրապտույտը», կարծում եմ՝ այն հաջողված նախագիծ է: Ես և իմ ընկերները հաջողեցինք, և ես մտադիր եմ շարունակել իմ մասնակցական ու խմբագրական աշխատանքները:
«Գրապտույտի» ստեղծման միտքը ինձ մոտ առաջացել էր դեռ 6-րդ դասարանում, բայց իմ գիտելիքներն ինձ թույլ չտվեցին իրագործել իմ նպատակը: 8-րդ դասարանում ես հավաքեցի մի փոքրիկ խումբ և բացեցի այս էլեկտրոնային ամսագիրը: Ավելի ուշ իմ դասընկերուհի Սիրանուշը համաձայնվեց օգնել ինձ ղեկավաման և խմբագրման գործում: Այդպես առաջացավ նոր ամսագիր: Ես այն շատ եմ սիրում և համարում եմ իմ հիշողությունների ալբոմ: Երբ ես մեծանամ և կրկին կարդամ իմ մտքերը, կվերհիշեմ դպրոցը, ընկերներիս և շատ այլ բաներ: Այս նախագիծը շատ կարևոր է ինձ համար: Ես իմ ամբողջ սիրտն ու հոգին եմ դրել այս գործի մեջ:
Շարունակելու ենք աշխատել, արտահայտել մտքեր, գրել պատմություններ և վերլուծել ստեղծագործություններ: Ես շատ գոհ եմ իմ և իմ ընկերների աշխատանքից: Մենք միասին կշարունակենք ծաղկեցնել մեր «Գրապտույտը»:
Write a comment
Նունե Մովսիսյան (Sunday, 27 December 2015 09:17)
Կեցցես, Գոհար ջան: