Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Կկորչի փոքրիկ կաթիլը սելավի ժամանակ: Կկորչի անհետ ու նրա մասին ոչ ոք էլ չի հիշի: Կկոտրվի այն փոքրիկ կաթիլի մեծ սիրտը, ուր իրականում տեղ էին գտնում այնպիսի քաղցրություններ, որոնք չկան մեծ կաթիլների սրտերում: Կաթիլը ուժեղ է իր մեծ սրտով, քանզի իրենից մեծն էլ, ամենամեծն էլ չունեն փոքերի սրտի քնքշությունը:
Մի անգամ փոքրիկ կաթիլի հասցեին հնչեցին սուր, կտրուկ անհիմն խոսքեր, կաթիլը լսելեց այդ խոսքերը ու իր երկար ճանապարհին կանգ առավ: Փոքրիկի սիրտը կոտրվեց: Էլ ուժ չուներ քայլելու: Վաղեմի եռանդը, ա՜խ, չկա էլ ոչ մի եռանդ: Անճարությունից սկսեց լաց լինել: Այնքան դառն էր արտասուքը փոքրիկ կաթիլի: Արտասունքը կաթիլներ են, որոնք գումարվելով փոքրիկ կաթիլին դարձրին մեծ: Արտասուքի շնորհիվ մեծացա՜վ, մեծացա՜վ: Հիմա կաթիլը մեծ է, մեծերից էլ մեծ, թեկուզ իր մեջ կոտրել են վաղեմի հզորություն վայելող մեծ սիրտը: Մեծ կաթիլներին ապացուցելու համար, որ ինքը կարող է, ունակ է ինչ-որ բանի՝ նա դեմ է դուրս գալիս սելավին: Գիտեք, չէ՞, թեկուզ կաթիլը վստահ չէր իր ուժերի վրա, բայց, միևնույն է, դուրս եկավ սելավին դեմ: Միայն սելավին դեմ դուրս գալն էլ հերիք էր, որ մեծ կաթիլերը ապշեն ու գլուխները կախեն, փոշմանեն, որ կոտրեցին սիրտը կաթիլի: Կաթիլը նկատեց մեծ կաթիլների ներողություն խնդրող դեմքերը, և սիրտը վերականգնվեց կրկին: Սելավը տեսավ փոքր կաթիլի ոգու հզորությունը, սրտի ուժը, աչքերում արտացոլված ծանր ու դառը մտքերը: Սելավը տեսավ, թողեց ու փախավ: Կաթիլը առաջին անգամ, իրոք, երջանիկ էր: Երջանիկ էր, որ կարողացավ հաղթահարել արցունքները, զգացմունքները, գտավ իր մեջ ուժ, որ պայքարի, պայքարեց ու հասավ իր ուզածին: Հասավ ու հոգու թեթևություն զգաց: Այս կյանքը դառն է առանց մեծ կաթիլների ու սելավի: Առանց սելավի՝ փոքրիկ կաթիլները չեն տանջվի, չեն պայքարի ու ... չեն ստեղծի իրենց դրախտը:
Write a comment
Նունե Մովսիսյան (Tuesday, 19 January 2016 06:21)
Հարգանքի արժանի կաթիլ էր...
Անտուան Մելքոնյան (Saturday, 23 January 2016 03:19)
Գիտես, այսպիսի բան գրողը հաստատ չեր կարող պատկերացնել այդ փոքրիկ կաթիլին, եթե հենց ինքը չապրեր այդ կաթիլի կյանք: Դու այստեղ ներկայացրել ես քո ապրումները, որը ստացվել է ուղղակի հիանալի: Ես ինքս արդեն իմ փշաքաղված մաշկի վրա զգացի կաթիլի բոլոր ապրումները, որոնք ուղղակի հիանալի լեզվով բնութագրված էր քո գրված նյութով: Կետցես:
Աստղ Կիրակոսյան (Wednesday, 03 February 2016 23:55)
Շնորհակալ եմ շատ Ընկեր Նունե
լալալալա (Wednesday, 03 February 2016 23:58)
Չարժի Վարդան:
Աստղ Կիրակոսյան (Wednesday, 03 February 2016 23:59)
Ապրես շատ Անտուան ջան: Իրականում այդպես էլ կա: Շնորհակալ եմ հասկանալու, ընթերցելու գնահատելու համար, զգացված եմ շատ:
Անտուան Մելքոնյան (Thursday, 04 February 2016 00:01)
Ես ուղղակի պատկերացրի քեզ այդ կաթիլի դերում: Հուսով եմ դու կհասնես քո նպատակին և կզարմացնես բոլորին: )))
Աստղ Կիրակոսյան (Thursday, 04 February 2016 06:59)
Էհ՜ Աստված տա Անտուան ջան: