Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Իմ կարծիքով մարդկանց պետք է քննադատել սիրուց և հոգատարությունից դրդված, քննադատել, բայց ոչ պարտադրել: Մարդ երբ քննադատում է սիրուց դրդված, նա չի ունենում ոչ չարամիտ դիտավորություն, և եթե տվյալ
մարդը ընդունի այդ քննադատությունը և ինչ որ փոփոխություներ կատարում իր կյանքում այդ քննադատության հիման վրա, ապա նա չի տուժի և մի քայլ էլ կանի, որպեսզի իր անձը դարձնի ավելի լավը և ավելի ցանկալի:
Բայց իմ կարծիքով երբեք պետք չէ պարտադրել, քանի որ դու հարյուր տոկոսով չես կարող ասել, թե քո քննադատության հիման վրա արված փոփոխությունը, այդ մարդու կյանքում որքանով լավ հետևանք կունենա և եթե վատ
հետևենաք ունենա, ապա այդ մարդը բնականաբար քեզ կքննադատի, կամ եթե չքննադատի, ապա այդ սխալը կմնա քո խղճի վրա: Բայց մենք նաև երբեք չենք կարող հաստատ իմանալ, թե տվյալ մարդու քննադատությունը
արվեց քո հասցեին սիրուց թե նախանձից դրդված: Դրա համար ավելի լավ է քննադատություներ ընդունել այն մարդկանցից, որոնց հարյուր տոկոսանոց վստահում ես, օրինակ ծնողներից: Շատ մարդիկ կարող են քննադատել
անգամ անմտածված ուղղակի կամ անուղղակի կերպով, իրենց կարծիքը հնչեցնեն քո կամ ինչ որ հարցի համար: Հնարավոր է, որ այդ մարդը մեկ ժամ հետո անգամ չհիշի, թե ինչ է ասել, բայց այն մարդը, ով ընդունել է այդ
խոսքը կարող է ապագայում լուրջ խնդիրների առաջ կանգնել: Այսպիսով եկեք չարհամարհենք մեր խոսքերի հնարավորությունը և անմտածված ոչ մի մի մարդու հասցեին քննադատություներ չհնչեցնենք, և եթե
հնչեցնենք, ապա միայն սիրուց և հոգատարությունից դրդված: Ինչ վերաբերվում է ինքնաքննադատությանը, ապա մարդ պետք է միշտ ինքն իրեն քննադատի, որպիսի կարողանա գտնել իրեն հուզող ինչ որ բանի ոսկե միջինը:
Երբ մարդ իրեն քննադատում է, նա կարծես դուրս է գալիս իր միջից և նայում է իրեն կողքից, այսպիսով եզրակացություներ կազմում իր անձի մասին: Ինքնաքննադատությունը օգնում է մարդուն չշեղվել ճիշտ ուղուց և
լինել ավելի նպատակասլաց: Քանի որ առանց ինքնաքննադատության մարդ կնմանվի մի թղթի, որի վրա տարբեր բաներ են նկարված, գեղեցիկ, տգեղ, բայց այդ ամենը իրար վրա նկարված դառնում է խառնաշփոթ: Այսպիսով եկեք
չվերածենք մեր անձը խառնաշփոթի, լինենք միշտ հավասարակշռված և միշտ տանք օգտակար և առողջ քննադատություն:
Write a comment