Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Դռներ կան... ու շատ կան: Դուռը ստեղծված է բացելու համար, ոչ ոքի պետք չեն փակ դռներ: Բացիր դռները, ու դու կլինես երջանիկ: Թե կորցրել ես բանալին, երկար ման արի ու կգտնես: Ման արի, թեկուզ անցնեն տարիներ, ու կգտնես, փակ դռները մեզ համար չեն: Փնտրիր օդում, ջրում ու ցամաքում, ման արի ծովի մեջ, ման արի անտառում, բակում ու տանը: Բանալիներ կգտնվեն ամեն տեղ: Ու թե բանալու պես գտնելուդ հույսն էլ կորցնես, ապա դու կդառնաս փակ դռան պես դատարկ ու անպիտան: Փակ դռներ մեզ պետք չեն: Փնտրիր հողի մեջ, թեկուզ գետնի տակ, բայց դժգոհած հայացքով հերիք արթնանաս: Հերիք միայն երազում տեսնես բանալիներ՝ շարված ոտքերիդ տակ: Բոլորն էլ կարող են երազում տեսնել: Ու երբ գտնես, ուրախացիր, երջանկացիր, գրկիր քրոջդ, եղբորդ, կամ անծանոթին. աշխարհը քոնն է: Ապրում ենք մեկ անգամ ու չպետք է հեռանանք մեր դռները փակ թողնելով: Մինչև չբացենք մեր բոլոր դռները, մենք հեռանալ չենք կարող այս աշխարհից, այլապես իզուր անցած կլինեն մեր ապրած տարիները:
Մի թողեք, որ դռները փակ մնան....
Write a comment
Շուշան (Friday, 19 February 2016 08:37)
Աստղ ջան, դռներ կան , որ բացելուց հետո, նորից ցանկանում ես փակել, այնպես, որ ավելի լավ է, որ որոշ դրռներ միշտ մնան փակ ու երբեք չբացվեն: :)
Աստղ Կիրակոսյան (Sunday, 21 February 2016 03:57)
Հազար ու մի դուռ կա մեկն էլ թող անհաջող լինի: Մեկ անգամ ենք ապրում ու երջանկություն է ընդհամենը մեկ անգամ սխալվելը: Սխալվելն էլ է կյանքի դաս: