Սիրանուշ Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Փետրվարի 12-ին ես արթնացա շատ ուրախ, որովհետև գիտեի, որ դասերից հետո գնալու ենք Ծաղկաձոր: Ահա եկավ ժամանակը, և մենք մեկնեցինք...
Երբ հասանք Ծաղկաձոր, ինձ միանգամից գրավեց շրջապատը՝ այն ամբողջովին պատված էր ձյունով: Մենք՝ 9-րդ և 10-րդ դասարանցիներով էինք, մեզ հետ էին ընկեր Լուսինեն, միսս Բուշը, ընկեր Քրիստինեն և Քելվինը Հոնգ -Կոնգից: Մենք արագ ընտելացանք միջավայրին: Աշակերտներով միասին խաղացինք ձնագնդի և այլ խաղեր մինչև ուշ գիշեր: Այդ ամենին ակտիվորեն մասնակցում էին նաև ուսուցիչներն ու Քելվինը: Քելվինի հետ ընկերացանք, մենք նրան սովորեցնում էինք հայերեն բառեր և նա շատ լավ հիշում և կիրառում էր դրանք: Ցանկանում էինք նաև մասնակցել մայրենի լեզվի ֆլեշմոբին, սակայն ինտերնետ չկար: Առավոտյան բոլորով ընդհանուր պարապմունք անցկացրինք, նախավարժանք արեցինք, արտասանեցինք Տերյան, Թումանյան: Ընկեր Քրիստինեն առողջագիտության դաս անցկացրեց. ցրտահարության ժամանակ առաջին օգնության մասին: Օրվա ընթացքում այցելեցինք Կեչառիսի վանքային համալիր: Շատ զվարճալի էր ձյան վրայով սահող անիվներով իջնելն ու բարձրանալը: Այն սկզբից վախենալու էր թվում, բայց նստելուց հետո շատ էլ հաճելի էր: Ծաղկաձորում հանդիպեցինք նաև ֆինանսական գրագիտություն նախագծի մյուս անդամներին՝ Էմիլիին Կանադայից և Իզաբելային՝ Բրազիլիայից:
Ոգևորված և վառ տպավորություններով վերադարձանք Ծաղկաձորյան երկօրյա ճամփորդությունից: Կցանկանայի մեր խմբով կրկին գնալ ճամփորդության...
Write a comment