Անտուան Մելքոնյան
Ավագ Դպրոց
9-1 դասարան
Վախերից ազատվելու համար հարկավոր է դուրս գալ վախերի դեմ: Օրինակ` եթե վախենում ես բարձրությունից, պետք է բարձրությանը մոտիկ լինես: Վախենում ես օձերից, ուրեմն շփվիր և գրկիր նրանց: Պետք է սիրել և պաշտել վախը, որպեսզի սկսես չվախենալ դրանից: Վախը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հայացքից հայացք և դարձնում մեզ խղճուկ կենդանիներ: Եթե մայրը վախենում է բլոճներից, և երեխան տեսնում է նրա ռեակցիան, ակամայից սկսում է ինքն էլ վախենալ: Ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է երեխան խաղում բլոճի հետ, իսկ, երբ մայրը վախենում է և ճչում, երեխան շպրտում է բլոճին և սկսում լաց լինել:
Հետևություն. եթե անգամ դուք վախեր ունեք, ապա բարի եղեք, դեմ դուրս եկեք ձեր վախերին, բայց ոչ մի դեպքում այն մի փոխանցեք ձեր կամ ուրիշի երեխաներին:
Write a comment