Դավիթ Ստեփանյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը` globe-views.com
Փակ աչքերով տեսնելը ուղղակի սուտ է: Կան մարդիկ, ովքեր փակ աչքերով կատարում են եզրակացություն, կամ խոսում են նրա մասին, ինչը նույն իսկ չգիտեն, թե ինչ է: Կարծես նրանք չհասկանալով ներխուժում են քո դաշտ և աչքերը փակ բախվում մի գրքի, որի մեջ գրված է ճիշտը, իսկ քանի որ նրանք չեն կարող այն կարդալ, պատկերացնում են դա մի քարի կտոր, որը հարվածեց նրանց: Փակ աչքերը պետք է բացել, որ մթում թաքնվածը երևա և տեսնի այն, ինչը իր առջև բացվել է: Բացի փակ աչքերից ավելի վատ է և փուչ այն, որ քո աչքերը բաց են և դու անում ես այդ սխալը՝ ճշմարտությունը սուտ դարձնելով, իսկ սուտը ճշմարիտ, ուղղակի քո օգուտի համար: Պետք չէ փակել աչքերը կամ ձևացնել, որ դրանք փակ են: Պետք է բացել այն և տեսնել ճիշտը, իսկ եթե հնարավոր չէ, ապա մի նայեք ձեր փակ աչքերով, եթե դա հնարավոր չէ:
Write a comment