Դավիթ Ստեփանյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը` wallpaperswide.com
Բոլոր մարդիկ հավասար են, բայց կան մարդիկ, ովքեր իրենց վեր են դասում ուրիշներից: Կարծում են՝ իրենք ավելի լավն են: Ինչո՞վ, գումարո՞վ: Գումարը գնացող և եկող է, օր կա ունես, օր էլ կա չունես: Տիտղոսո՞վ: Պատգամավորներ կան, որոնցից անպաշտոն մարդը հազար անգամ խելացի է: Էլ ինչո՞վ, խելքո՞վ: Ոչ: Մարդ կա հնարավորություն չի ունեցել սովորելու, բայց հազար անգամ ավելի խելացի է նրանից, ով գումար է տալիս կարմիր դիպլոմ առնելու համար: Միգուցե իրենց հոգևոր արժեքնե՞րն են կարգի բարձրացման հարցը: Ոչ: Մարդու հոգևոր աշխարհը կերտվում է մարդկանցով և մարդկանցից, իսկ եթե փոխենք նրա շրջապատը, մարդն ինքն իրեն կսկսի փոխվել: Բա էլ ո՞րն է հարցը: Ինչու՞ եք ձեզ ավելի բարձր դասում, այ մարդիկ:
Write a comment