Դավիթ Ստեփանյան
Աավագ Դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը` themindtrap.com
Կանգ առ ժամանակ գոնե մեկ րոպեյով: Որպեսզի ես կարողանամ հանգիստ նայել բոլորին և հասկանալ, թե ի՞նչ է աշխարհը, ո՞վ եմ ես, ո՞վ է ընկեր, ո՞վ թշնամի: Չեմ հասցնում ես իմանալ բոլորին, քանի որ արագ է անցնում ժամանակը և հետևից կառչած բոլորս գնում ենք նրա ետևից, միայն անելով այն, ինչ պետք է արվեր, այլ ոչ թե ինչ հնարավոր էր անել: Վազում է ժամանակը արագ՝ չսպասելով մեզ, իսկ մենք շուրջբոլորս չնայելով գնում ենք նրա ետևից: Ով ինչ հասցնում դա է անում: Ինչու՞: Որովհետև ժամանակը անգութ վազում է առաջ՝ մեր մասին չմտածելով: Ապրում ես, ապրում, բայց մեկ է շատ հարցեր և անհասկանալի բաներ են մնում քո մեջ: Պետք է դրանք լրացվեն: Անգութ մի եղեիր` ժամանակ, կանգնիր կամ գոնե դանդաղիր, կյանքը առագ թռչում է, իսկ մենք չենք հասցնում:
Write a comment
sextelefon (Wednesday, 18 January 2017 08:09)
Cist
love course (Saturday, 21 January 2017 13:23)
niezawerniksowanie