Նորայր Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Խիղճը այն հատկություներից է, որը բնորոշ է միայն մարդուն: Կան բաներ, որոնք ֆիզիկական գոյությունը վերածում են կյանքի, երբ մարդ երջանիկ է, երբ սիրում է, երբ ունի խիղճ և այլն: Առանց դրանց մարդը կնմանվի ռոբոտի: Մարդ առանց այդ զգացողություների մարդ չէ: Եթե մարդը չունի խիղճ, դառնում է կենդանի, որը մտածում է միայն գոյության մասին: Խղճով ապրելը բարձրացնում է ինքնագնահատականը, որը ներդաշնակության հասնելու ամենակարևոր պայմաններից է: Չգիտեմ ինչու, շատերը կարծում են, որ գութը և խիղճը նույն բաներն են: Դրանք բավականին տարբեր բաներ են. խիղճը քեզ ներկայացնում է տվյալ իրավիճակը, որում դու հայտնվել ես: Ես ապրել եմ դեռևս 14 տարի կյանք, բայց արդեն հասցրել եմ շատ անգամներ տուժվել խղճիս պատճառով: Իսկ գութը, իմ կարծիքով, այն է, երբ դու գործում ես սառնասիրտ՝ ենթարկվելով ազնվության և ճշմարտության օրենքներին ու միաժամանակ չես անցնում մարդկայինի սահմանը: Իմ կարծիքով, իմաստուն մարդիկ առաջնորդվում են ոչ թե խղճով, այլ գութով: Բայց չարժե անարգել խիղճը: Քանի որ այն օգնում է մեկ քայլ ևս մոտենալ քո անձնական ներդաշնակությանը: Նաև խիղճը օգնում է, որ մարդը հաշվետու լինի ինքը իր արարքների համար, խղճով մարդիկ երբեք իրենց հոգու վրա ծանրություն չեն ունենում, քանի որ հեշտ են գիտակցում իրենց սխալը: Խղճով ուղղորդվող մարդիկ հարցեր են տալիս և ինքներն էլ պատասխանում են դրանց: Նրանք տառապում են չնչին սխալների համար: Տառապանքը հարցաքննություն է: Ոչ մի դատավոր այդպես մանրակրկիտ չի հարցաքննում մեղադրյալին, ինչքան հարցաքննում է մեզ մեր սեփական խիղճը: Ինչքան էլ օգտակար է ռացիոնալ մտածելակերպը, այն չի հագեցնում հոգևոր քաղցը և մարդ միշտ ունենում է թերարժեքության զգացողություն: Ի վերջո, մեղրի քաղցրությունը մեղվի կծածը չի արդարացնում: Խղճով ապրելը դժվար է, բայց դրա համար հաստատ արժե դժվարություններ կրել:
Write a comment