Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-1
Կակտուս. ի՞նչ է դա: Ծաղի՞կ, ծա՞ռ, կամ ինչ-որ մի բույս, որը փշեր ունի: Փշե՞ր... փշերը դրսից են, տեսնես ներսում ի՞նչ կա: Փուչ չէ, ապա ինչով է լիքը: Հնարավոր է` կակտուսն էլ է սիրում, կարող է ինքն էլ ունի մեկին, ում տեսնելիս փշերը կորչում են: Ունի մեկին, ով ինքն իրեն չի խնայում կակտուսի համար: Ում աչքերում կակտուսը կարմիր վարդ է: Երանի այդպես լիներ...
Բայց ո՞վ իմանա` ինչ է զգում նա: Ի՞նչ է մտածում, կարող է իր մտքերում էլ է փոթորիկ: Կակտուսի հոգին պատված է փշերով, այդ իսկ պատճառով ամեն մեկը չէ, որ կգնա փշոտ ճանապարհ` հանուն կակտուսի: Արդյունքում` կակտուսը միայնություն է ապրում...
Write a comment
Hay (Monday, 18 July 2016 09:20)
kecces
Աստղ Կիրակոսյան (Tuesday, 19 July 2016 08:21)
Շնորհակալ եմ !!!