Երբևիցե չեմ տեսել, որ աչքերս փայլեն այնպես, ինչպես հիմա: Թվում է, թե սովորական երջանիկ մարդու աչքեր են, բայց չէ, աչքերիս միջի լիությունը լոկ երջանկություն չէ: Ես գիտեի, որ կընկնեմ, բայց գնացի, ժայռի ծայրին կանգնեցի…:
Այդ անհավասարության ծայրին կանգնելը ռիսկ չէր, այլ պարտադիր պայման, որից ոչ ոք, բացի ինձանից, վերելք չէր ակնկալում: Ես իմ ասածի տերը եղա: Հուսախաբ չարեցի տարիներ առաջ պատուհանի մոտ նստող, երազկոտ աչքերով աղջկան, ով աստղերը հաշվելով էր քնում:
Ես ընկա ժայռի ծայրից… Քամին մազերիս միջից փակեց աչքերս, որ ընկնելս չտեսնեմ: Մարդիկ խառնվեցին իրար, սկսեցին քննադատել կամ խղճալ: Ես ուրախ էի, որ ընկա: Ես ընկա, որ... թռչել սովորեմ: Սովորեցի, որովհետև ոչ ոք չունեի թիկունքում, հույսս ինձ վրա էր: Ապշեցի ու ապշեցրի:
Ու թե մյուսները կվախենան ընկնելուց, ես կսպասեմ հաջորդ թռիչքին...
Write a comment
Նունե Մովսիսյան (Wednesday, 20 July 2016 00:49)
Խենթուկ ջան...Սիրում եմ խենթերին:
Aramazd Ghalamkaryan (Wednesday, 20 July 2016 06:21)
լավն էր ։)
qnc jelly gamat (Sunday, 24 July 2016 23:46)
this website rating is the best!!!
Աստղ Կիրակոսյան (Wednesday, 27 July 2016 09:58)
Thank you very much <3
Աստղ Կիրակոսյան (Wednesday, 27 July 2016 10:04)
Անչափ շնորհակալ եմ Ընկեր Նունե
Աստղ Կիրակոսյան (Wednesday, 27 July 2016 10:05)
Շնորհակալ եմ)
Jian Xin Capsule (Monday, 08 August 2016 00:34)
pengen donk mamai!!