Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-1
Ինչի՞ց է` ես կարտասվեմ, աչքերս կուռեն աղի արցունքներից, մարմինս կփշաքաղվի դառը ցրտից, բայց բոլորը ինձ կընդունեն որպես երազող աղջիկ: Աղջիկ, ով իր քաղցր մտքերում է ճախրում:
Ավետ... Ավետը գիտե՞ք` ով է: Ավետը ինձ ուրախացնող, ծանրությունս թեթևացող, ինձ բուժողն է: Սիրուն, լույս աչքերով, շոկոլադե հոտով, համով, փափուկ թուշիկներով մի տղա է: Առաջին անգամ արտասվեցի երեխայի մոտ:
Ասացի.
-Կկարոտես...
Առանց մտածելու ասաց` հա:
Փշաքաղվեցի:
Գնացին արցունքներս, որոնց ոչ՛ կվերագրեի ուրախության, ոչ՛ էլ տխրության:
Պատմությունը սկսվեց այսպես:
Մանկապարտեզ: Խումբ: Հրաշք խումբ. հրաշք էր ամեն մեկն ու ամեն անկյունը: Վազվզում, պարում ու խաղում էինք ամբողջ խմբով: Բայց աչքերս չէին կարողանում կտրվել Ավետից, իրեն չգիտեի: Անծանոթ էր, բայց այնքան ինձ նման էր, որ չծանոթացա:
-Ավետ, պիտի քնես:
Փակվեցին աչքերը, նստեցի կողքին: Շոյեցի գլուխը: Վայրկյանը մեկ ծածկեցի, պառկեցի կողքին, աչքերս փակեցի: Քնած էր, բայց ասաց.
-Ընկեր Աստղ:
Ու նույն օրը Ավետը տուն գնալուց ասաց.
-Մի գնա, ընկեր Աստղ:
Աստված գիտի, թե ինչ եղավ ընկեր Աստղի հետ, բայց այն, որ Ավետ անունը սիրեցի իմ անունից էլ առավել, դա` միանշանակ: Ախ, Ավետ: Սիրուն Ավետ...:
Գիտեմ` Ավետը իմ գնալուց մի քանի օր հետո չի ունենա ընկեր Աստղ,. բայց ես դեռ շատ երկար ժամանակ Ավետ կունենամ:
Write a comment
Նունե Մովսիսյան (Friday, 19 August 2016 04:34)
Սիրուն, շատ սիրուն պատմություն: Ոնց որ ուզեցա տեսնել Ավետին: Լսի, Աստղ, արի մի օր միասին գնանք Ավետին ու ընկերներին տեսության: Ի՞նչ կարծիքի ես:
Աստղ Կիրակոսյան (Friday, 19 August 2016 06:36)
Հրաշք կլիներ Ընկեր Նունե: Ավետը սեպտեմբերից գնում է, բայց մինջ այդ ևս մեկ անգամ իր հետ լինելը երջանկություն կլինի ինձ համար: Ու լինոլով ձեզ հետ երջանկությունը կբազմապատկվի: Քաղցր անհամբեր սպասում եմ:
Նունե Մովսիսյան (Friday, 19 August 2016 07:01)
Շատ բարի, Աստղ ջան: Երկուշաբթի` գործից հետո կզանգեմ, կպայմանավորվենք: Պաչիկներ:
Սուսաննա (Friday, 19 August 2016 11:58)
Անչափ հուզվեցի ԱՍՏՂ ջան:Ես փափուկ թուշիկներով ԱՎԵՏԻ մայրիկն եմ:Շատ ուրախացա, որ Ավետիս մասին նման կարծիք ունեք ու նման հուզիչ տողեր եք նվրել: Հետո եթ ցանկություն ունենաք տեսնել կկազմակերպենք հանդիպում:ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Լիլիթ Մեղրյան (Saturday, 20 August 2016 04:08)
Մենք ՝բոլորս, ուրախ կլինենք Ավետիս նորից տեսնել և ընկեր Աստղին։
Աստղ Կիրակոսյան (Saturday, 20 August 2016 04:21)
Այնքան երջանիկ եմ, որ իմ ու Ավետի պատմությունը կիսատ չմնաց... Ու անչափ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք!!!