Մարդը չի չարանում, չարն է մարդ դառնում

Բարի լինելը վատ բան չէ։ Բացվեք և կտեսնեք, որ չար չկա. դա ուղղակի սխալ մտածելակերպ է։ Չարը մի մանրէ է, որը բաց թողնվելով սկսում է խժռել բարուն։ Մարդը չի չարանում, չարն է մարդ դառնում։ Պետք չէ ատել մարդուն իր արած չարության համար, քանի որ չար լինելու համար պետք է պատճառ։ Գտնելով և դեմ առնելով չարին` դուք կազատեք մարդուն։ Չմտածեք, թե հնարավոր չէ, շատ էլ լավ հնարավոր է։ Ամեն անգամ մարդուն ճիշտ օրինակ լինելով` չատելով և սիրելով,  դուք նրան փրկում եք չարից։ Բացասաբար մի տրամադրվեք մեկի հանդեպ չարության պատճառով, քանի որ այդպես վարվելով՝  սխալ վարվելով, դուք կերակրում եք չարին` չարացնելով այդ մարդուն, հետևաբար մարդու չարանալը ձեր մեղքն է դառնում։ Ազատեք մարդկանց` չարից թեքելով դեպի բարին։ Մի կերակրեք չարին` չարանալով նրա դեմ և մի վախեցեք բարի լինելուց։ Այո, դուք դառնում եք հասանելի չարի համար, բայց հասանելի` ինչպես լավ օրինակ։ Չարին կարելի է հաղթել միայն բարությամբ: Եվ հիշեք՛ չարով լցված մարդու մեջ, մեկ է, կա բարի, կա հնարավորություն նրան ազատելու։ Մի ատեք մարդկանց, նրանք վատը չեն:

Բարի եղեք և փայլեք դրանով, կարող եմ հաստատ ասել ` ձեր փայլը կմաքրի չարը։

Եղեք փրկարար, փրկեք մարդկանց։

  

Write a comment

Comments: 3
  • #1

    Նունե Մովսիսյան (Friday, 02 September 2016 14:04)

    Զարմանահրաշ մի բան կա քո մեջ, Դավիթ տղա: Ինձ միշտ հետաքրքիր է եղել քո խորքային մտածողությունը, բայց առավել շատ սիրում եմ մարդու քո կերպը` հուզելու չափ ազնիվ ու բարի, վախեցնելու չափ համարձակ ու ազատ: Շնորհակալ եմ, որ էդպիսին ես, տղուկ ջան:

  • #2

    Մարիետ Սիմոնյան (Saturday, 03 September 2016 01:28)

    Կեցցես, Դավիթ ջան, հասուն մարդ ես:

  • #3

    Լիլիթ Մեղրյան (Saturday, 03 September 2016 15:10)

    Հրաշք խոսքեր, այսուհետ թող սա մեկնարկ դառնա բարության, մեկնարկը թող լինի «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրից և տարածվի համայն աշխարհով...