Իմ կյանքի ժամերը...

Վիկա Նավասարդյան 

10-1 

Նկարը՝հեղինակային

Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում կա բարություն, որը ոչ բոլորն են արտահայտում: Հանդիպում են մարդիկ, ովքեր առաջին հայացքից երևում են անշնորհք, չափից դուրս բռի, անդաստիրակ և չար։ Սակայն, երբ խորանում ես մարդու  «ես»֊ի մեջ, հասկանում ես, որ նրա մեջ էլ կա լույսի մի կտոր։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդու  հնարավոր է փոխել դեպի լավը, հնարավոր է նրա մեջ գտնել հենց այն բարության լույսը, որը նրա հոգու ընդերքում է։

Վիլյամ Սարոյանը ասում է, որ պետք է ամենուրեք փնտրել բարություն, և հենց գտնենք, պետք է հանենք իր թաքստոցից և բերենք լույս աշխարհ։ Չպետք է խաբվել արտաքին տեսքին, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ես համաձայն եմ նրա հետ, և վերջին շրջանում մի քանի անգամ համոզվեցի դրանում։ Այսօրվանից ապրելու եմ այն սկզբունքով, որ չպետք է մարդուն դատել առաջին հայացքից։

Սարոյանը ասում է, որ չի կարելի ոչ մեկին ենթարկեցնել և ենթարկվել։ Այս դեպքում նույնպես համաձայն եմ նրա հետ, քանի որ մենք բոլորս հավասար ենք և ոչ ոք մյուսներից ավել կամ պակաս չէ։ 

Համաձայն չեմ, որ ամեն մարդ իմ նմանակն է, ես կասեի հակառակը, յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է , ոչ ոք ոչ մեկի նմանակը չէ, ու չպետք է լինի, ամեն մեկը պետք է ունենա իր կարծիքը, իր կյանքը, իր մեղքը և իր ուրախությունը։ Եվ ցանկության դեպքում այն կիսի իրեն շրջապատող մարդկանց հետ։ 

Պետք է արհամարհել չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց, որովհետև մարդը այդպիսին չի ծնվում, իրեն կյանքն է փոխում: Կյանքը կարող է մարդուն փոխել 180 աստիճանով։

Պետք է կյանքն ապրել այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերով ոչ թե ավելացնես վիշտ ու տխրություն, այլ բոլորին նվիրես քո լավ տրամադրությունը, ժպիտը և անսահման լույսն ու խորհուրդը։

 

Write a comment

Comments: 0