Նորայր Ասատրյան
10-2 դասարան
Իմ կարծիքով, երկրի անկախությունը երկրի ժողովրդին անկախ չի դարձնում՝ անկախ կարծրատիպերից, անկախ գաղափարներից, անկախ սահմաններից:
Անհատը, նաև` ժողովուրդը հոգով պիտի լինի անկախ` անկախ գաղափարներով, մտածելակերպով, մշակույթով, սովորույթներով, միմյանց հանդեպ վերաբերունքով և այլն:
Հոգով անկախ են այն մարդիկ, ովքեր չնայած երկրի սոցիալական վիճակին, շրջապատի տրամադրվածությանը և ընդհանրապես` չնայած բոլոր արտաքին երևույթներին, մնում են հավատարիմ իրենց գաղափարներին, սկզբունքներին, արժեքներին, իրենք իրենց:
Հոգով անկախ մարդը չի խոնարհվում այն գաղափարների առաջ, որոնք դեմ են իր հոգևոր արժեքներին: Նա չի քծնում, չի փառաբանում, չի կոտրվում: Նա հարգում և հնազանդվում է այն բաներին, որոնք իրեն սովորեցրել են անկախ լինել:
Write a comment