Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Իմացիր բարևի գինն ու սպասիր դրան: Հայցք որսա, թեկուզ թող որսդ հաջող չլինի: Մի՛ հանձնվիր: Թե սիրում ես, կսովորես սպասել, թեկուզ անհիմն սպասելիքներ ունենաս: Եթե վարդ սիրես, սիրիր նաև նրա փշերը: Վարդին անթերի կսիրեն բոլորը, ընդունա՞կ ես ավելինի, եթե այո, ապա սիրիր իր թերությունները ևս: Մի՛ մոլորվիր, ով էլ սուտ երգ երգի, դու վստահիր վարդի երգի ամեն տողին: Անգիր արա տողերն, միշտ կրկնիր, բայց չհոգնես երգելուց:
Ուրախ եղիր, բաղտավոր ես: Ման չես եկել,բայց գտել ես: Ի՞նչ է, եթե ոչ բաղտ, կամ ճանապարհ, որ երկուսինդ էլ նույնն էր: Սովորիր ճանապարհդ կիսել սիրելիիդ հետ, որ երկու հոգով մի ուղղի վրա քայլեք: Մի շեղվիր, մի թեքվիր, հեռուն մի էլ նայիր, հեռվից աստղերը չեն երևում: Ու մի մոռացիր, որ վարդ ունես: Իմացիր վարդիդ գինը ու մի կորցրու նրա: Հիշիր` բոլոր վարդերը ծաղիկ են, բայց բոլոր ծաղիկները վարդերը չեն:
Write a comment