Կոմիտասյան

Վիկա Նավասարդյան 

10-1

նկարը՝ հեղինակային

 Սեր ու բեր

 

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝

Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

                                  Կոմիտաս

Կոմիտասի համար գարունը սիրո եղանակ է, երբ սերը «փարթամ» օրերում ազդեցություն է թողնում նրա սրտի վրա։ Ամառը կյանքի ամենաեռանդուն եղանակն է, երբ սերը մտնում է նրա կրծքի մեջ։ Աշունը բերքի եղանակն է, երբ նրա համար այդ պտուղը կարծես բեռ է դառնում։ Իսկ ձմեռը, ձյունն ու ցուրտը իր գրկում պահած` կամաց -կամաց զարթնում է նրա կրծքի տակ։

Կոմիտասը  իր կյանքը ներկայացրել է տարվա եղանակների միջոցով։ Ինձ դուր եկավ նրա բանաստեղծությունները: Բայց,  որպեսզի ես փորձեմ ներկայացնել իմ կարծիքը` ինձ հարկավոր եղավ մի շաբաթ։ Այսինքն`  ես մի շաբաթ Կոմիտաս կարդալով կարողացա փոքր- ինչ հասկանալ այն, ինչ ուզում էր տալ նա: Գեղեցիկ էր․․․

Write a comment

Comments: 0