Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Բնության գրկում լինել անոթի ու միայնակ : Հրաժարվել սառը օթևաններից, որոնք լիքն են նույնքան անոթի մարդկանց սրտերում...: Չգտնել տուն և ոչ մի զարկ սրտում...:
Ես տաբատս բարձրացրի, հասցրի ծնկներիս, որ մտնեմ մեծ արցունքներիս առվակը :
Մտա... Ջուրը խորն էր, թրջվեցի: Թաց-թաց անցա կլոր-մլոր, կարճ ու բոյով ճամփեքով: Հետքերս տպվում էին ասֆալտին: Մինչ ինքս կչորանայի, արևը հետքերս էր վերացում: Կոշիկներս կորցրեցի ջրու՞մ, ջրի ափի՞ն, ինչևէ` կորածը կորած է:
Քայլում-քայլում եմ, դիմացս լեռ է, իսկ շուրջբոլորս` քո անունը: Ոտաբոբիկ բարձրացա: Ա՜խ, անխե՜լք: Ոտաբոբիկ լեռ չեն բարձրանա...
Ոտքերս կորել էին սուր վերքերի մեջ: Անցա լեռը` թողելով արյան հետքեր: Արև չկար ու անզոր էր: Հետքերս մնացին...: Իմ պես միայնակ մի օտարանդի թողնելով իր սեփական հետքը` նայեց իմ հետքերին և հետևեց նրանց: Օտար էր, բայց դարձավ մտերիմ: Ոչ վերքերիս մասին էի մտածում, ոչ էլ հետքերիս...:
Write a comment