Ինչ կլիներ, եթե չլիներ …

 

Աստղ Կիրակոսյան

Նորայր Ասատրյան

Դավիթ Ստեփանյան 

 

Ավագ դպրոց

10-2 դասարան

Մի պահ պատկերացնենք (մեղա, մեղա), որ «Մխիթար Սեբաստանցի» կրթահամալիրը չկա, չունենք: Եվ ինչ...

Այսքան լավ չէինք կարողանա տիրապետել ժամանակակից տեխնիկային:

Չէինք ունենա այսքան լավ և ոչ սահմանափակ մտածելակերպով ուսուցիչներ:

Չէր լինի «Գրապտույտը» և մեր մյուս բոլոր ամսագրերը, որոնք մենք շատ սիրում ենք, և որոնք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը:

Մի դպրոցում չէին հավաքվի այսքան յուրօրինակ, տարբեր, տարօրինակ, հետաքրքիր ու հաճելի մարդիկ:

Չէինք ունենա խոսքի ազատություն, չէինք ունենա սեփական կարծիք:

Իրար չէինք ճանաչի:

Արդյունքում` Հայաստանը կկորցներ մարդկանց, ովքեր կրթահամալիրի շնորհիվ փոխվում են` փոխելով իրենց և ուրիշների աշխարհը:

 

Շնորհավոր տոնդ, կրթահամալիր: Շնորհակալ ենք, որ դու կաս: 

Write a comment

Comments: 0