Կենացդ, կրթահամալիր

Նորայր Ասատրյան

Շնորհակալ եմ, կրթահամալիր ջան,  լայնացրիր իմ մտքերի հորիզոնը: Զարգացրիր մարդկանց հետ շփվելու հմտություններս: Ու լավ է, որ քո ներսում ապրող մարդիկ այդքան տարբեր են իրարից, յուրաքանչյուրից կարելի է մի լավ բան վերցնել: Շնորհիվ քեզ` կարողացա այդ լավ բաները կիրառել: Վերանայեցի, փոխեցի, թարմացրի արժեքներիս համակարգը: Ձեռք բերեցի շատ լավ ընկերներ: Բացահայտեցի և զարգացրի շնորհներս:

Տեսնում ես, ինչքան շատ բան ես ինձ տվել:

Շեն մնաս, կրթահամալիր ջան:

Write a comment

Comments: 0