Դուք ինձ չեք ճանաչում

Դիանա Տատինցյան 

10-1

Ով եմ ե՞ս: Չգիտեք ու չեք հասկանա: Ես մարդ եմ, հասարակության մասնիկ, մարդկային բարդույթ, ով ապրում է հանգիստ, արտասվում է առանց արցունքների, գոռում է անձայն, լռում է աղմուկով, կոտրվում է ներսից, դողում է ամռանն ու շոգում ձմռանը:

Ես լոկ մի երազանքով ապրող էգոիստ եմ: Ես էգոյի զոհն եմ, ես մարդկանց թշնամին եմ, երազներիս հրեշն եմ ու որոշ մտքերիս հրեշտակը, ես սերն եմ ու ատելությունը:

Ես իմ ուղեղի կատաղած գազանն եմ, իմ ներսի դևն ու իմ սրտի սատանան, ես բարի եմ ու չար, համբերատար եմ ու անհամբեր, ես ամբողջությամբ փոթորիկ եմ ու հանգիստ, ես դժբախտությունն եմ ու երջանկությունը:

Ես անհասկանալի եմ և նույնկերպ պարզ, ես պարզ եմ ու  նույնկերպ բարդ:

Դուք ինձ չեք ճանաչում: Ով եմ ե՞ս: Չգիտեք ու չեք հասկանա:

Write a comment

Comments: 0