Աշնան, մոռացության քամին

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Մենակ եմ էլի

Մոռացության քամի

Խոսիր հետս։

 

Գիշեր, մտքեր

Խուլ քամի

Սիրիր ինձ ատելով

 

Գալիս է դանդաղ

Վախը հոգու

Ահա ես չկամ

 

Հիմա այստեղ եմ

Երջանիկ եմ

Փորձիր խաբել

 

Աշնան քամին թափանցում է սենյակս

Հոգումս դատարկ է, սառն է

Արևն է պակաս։

 

 

Երկինքը անզգա բղավում է վրաս

Ահա անձրև է գալիս

Տխուր է նա։

 

 

Ասես հեռու

Ինչ որ մի տեղ

 

Մտածում է դեռ։ 

Write a comment

Comments: 0