Ո՞վ է իրական լուսինը 

Սիրանուշ Ասատրյան 

Ավագ դպրոց

9-1 դասարան 

Ով է իրական լուսինը:

 Գիշեր էր, անամպ երկինք: Ճիշտ է, ես ոչ մի ամպ չէի տեսնում, բայց ինչ որ մեկը ինձ ասել էլ, որ երկինքը շատ պարզ է: Երևում էին աստղերն ու նորալուսինը: Նայում էի աստղերին, սիրտս լցվում էր հուզմունքով և ուրախությամբ: Նայում էի աստղերին և հասկանում, որ միայն ես չեմ այդպես միայնակ, թեև շրջապատված եմ ընկերներով: Թվում է, թե աստղերը շատ ընկերներ ունեն, բայց այդ խաբուսիկ ընկերների միջև հսկայական հեռավորություն ու տարբերություն կա: Աստղերն ինձ են նայում, ինչպես ես եմ նրանց նայում իմ կանաչ աչքերով: Իմ սրտում հուսալքությունն է տիրում: Չիգիտեմ՝ ինչ անեմ, կյանքն անիմաստ է թվում: Մտածում եմ աշխարհի մասին, քո մասին: Մտքերս խառն են, այնքան խառը, ինչպես աստղերը երկնքում: Փորձում եմ վազել, բայց հասկանում եմ, որ ոտքերս կապված են այս երկրին: Վերջապես մտքերիս ընթացքը կանգ առավ: Մտքերս կանգ առան քեզ վրա: Սիրտս ասում էր՝ վազեմ, հասնեմ քեզ, անցնեմ քեզ: Բայց մյուս կողմից հասկանում էի, որ անիմաստ է: Մտքերս նորից խառնվեցին և ես գլուխս իջեցրի: Նայում էի սենյակիս մթությանը, դու ինձնից շատ հեռու էիր թվում: Հիշեցի, որ վաղը տեսնելու եմ քեզ, անհանգստացա, կարծելով, որ դու նորից կմոտենաս ինձ: Հիշեցի այն օրը,, երբ գիշերը՝ լիալուսնի ժամանակ, փախչում էի քեզանից: Լուսինն բացել էր իր մեծ աչքը և նայում էր վրաս, ասում էր, որ խուսափելով մեծ սխալ եմ գործում, բայց ես հաստատուն էի իմ արարքների մեջ: Հասկանում էի, որ քեզնից առավել եմ բայց մյուս կողմից քեզ դեռ չեմ հասել: Իմ աչքին խորհրդավոր ես երևում, բայց քեզնից առանձնապես ոչ մի բան չես ներկայացնում: Հանկարծ իմ անհանգիստ մտքերը ընդհատեց ինչ որ մի ուժեղ լույս: Մտքերիս խառը հոսքը կանգ առավ: Գլուխս բարձրացրի և տեսա, որ լուսինը հենց նոր դուրս եկավ ամպերի արանքից: Այո, լուսինը, լուսինն է տիեզերքի կենտրոնը: Տիեզերքը մի մեծ խառը անիրական միտք է, իսկ լուսինը հավաքում է այդ մտքերը և ճիշտ կարգերում դասավորում: Դու իմ աչքին լուսին ես երևում: Բայց ով է իրական լուսինը․ ե՞ս, թե դու, որ ինձնից այդքան հեռու ես: Առավոտյան զարթնեցի, զարմացա, թե ինչու եմ հայտնվել սեղանի առջև: Գիշերվանից ոչինչ չէի հիշում: Երեկոյան տեսա քեզ: Դու լուսնային խորհրդավորությամբ ժպտում էիր ինձ:

Write a comment

Comments: 0