Հուսահատություն

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

Երբ շփոթված ես ու չես ուզում գիտակցել ոչինչ: Երբ մոտդ մեռնելու ցանկություն է առաջանում, նշանակում է՝ դու հուսահատված ես: Երբ խորը շնչում ես ու սառը օդը հասնում է մինչև ուղեղդ, երբ զգում ես, որ հոգիդ ու միտքդ բռունցքիդ մեջ է, նշանակում է՝ դու իրոք հուսալքված ես: Իսկ այն, ինչ կկատարվի քեզ հետ հետո, որոշում ես միայն դու: Հուսահատությանը կարող է հաղթել միայն քո հավատը: Երբ ինքներս մեր ուժերի վրա վստահ չենք, մենք ոչ միայն հուսահատվում ենք,  այլ մեր ինքնագնահատականն ենք կորցնում: Երբ որ մարդը իր հանդեպ ունի ցածր ինքնագնահատական, նա անհարմար է զգում շփվելուց, կյանքում որոշումներ կատարելուց և այլ հարցերում:
Այսպիսով, եկեք կյանքում չթերագնահատենք մեզ, քանի որ եթե մենք եկել  ենք լույս աշխարհ, նշանակում է Աստված մեզ չի թերագնահատել … 

Write a comment

Comments: 0