«Վիլյամ Սարոյան» վերլուծություն

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ www.litopedia.org 

Վիլյամ Սարոյանը, ինչպես և յուրաքանչյուր մարդ ,զգում է կյանքի ազատությունը յուրովի՝ հոգով, սրտով, ինչպես նաև իր ապրելակերպով։ Նա գրող էր իր էությամբ, զգում է, կյանքը սիրում է ու գնահատում, անգամ ասում է՝ առանց ժպտալու պարզապես չի կարելի հայհոյել մարդկանց ցեղին: Պետք է ժպտալ, քանի որ առանց հումորի հույս չկա, իսկ մարդ առանց հույսի չի կարող ապրել: Նա կարծում է, որ ծննդյան կողքին մահը լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը: Նրա տողերը կարդալով ՝զգում ես մեծ փիլիսոփայություն: Ամեն բառի մեջ մի մեծ միտք կա։ Ամեն բառի մեջ մի մեծ ճշմարտություն և մեծ խորհուրդ: Նա սիրում է կյանքը իր լավ ու վատով: Նա չէր եկել ինչ որ մեկին դաստիրակելու: Չէ որ յուրաքանչյուր մարդ, կարծում եմ, ապրում է իր խղճի և հոգու ազատության համար: Սարոյանի դաստիրակչական խրատները՝ ինչու չէ մեզ՝ նոր սերունդիս ավելի խելացի է դարձնում, օգնում կյանքին ճիշտ դատողություներ անել և ինչու չէ ՝ ապրել ճիշտ։ Ապրել և ամենուրեք փնտրել բարին, գնալ դեպի լույսը։ Ընկածին մի տրորիր, այլ ապրեցրու թեկուզ քո բարի խոսքով, նոր լուսավոր լույս արարելով նրա սրտում: Չէ որ աշխարհը կփրկի միայն բարությունը և մաքրությունը, ամեն ինչի մեջ փնտրենք բարին և մաքուրը և շարժվենք այդ լույսով: Սերն է կյանքի բանալին ու լույսը: Այս աշխարհում ծնվում ենք հավասար և այս աշխարհից գնում ենք հավասար: Միշտ պետք է հիշենք դրա մասին։

Write a comment

Comments: 0