Իմ գարնանային արձակուրդները

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես գարնանային արձակուրդները անցկացրեցի Երևանում: Չնայած ես միայն վերջին օրը քաղաքից դուրս գնացի, Երևանում ժամանակս լավ անցկացրեցի: Հետաքրքիր շաբաթ էր: Արձակուրդի առաջին շաբաթը, կիրակին և երկուշաբթին անցկացրեցի տատիկիս տանը: Օգնում էի նրան, միասին հավաքում էինք տունը, համեղ ուտեստներ պատրաստում հյուրերի համար, իսկ օրվա վերջում քաղեր խաղում: Շատ ուրախ օրեր էին: Մնացած օրերին ես պարի էի ու անգլերենի պարապմունքների: Երեքշաբթի օրը չէի կարող բացակայել պարից, քանի որ շաբաթ օրը համերգ ունեյի: Իմ հետ պարի գալիս է իմ ընկերուհի Գոհարը: Նա միշտ շուտ ք գալիս ժամանակից, իսկ ես միշտ վերջի րոպեյին եմ հասնում, բայց չեմ ուշանում: Միշտ չեմ կարողանում կազմակերպվել և շուտ դուրս գալ տնից: Քրտնաջն պարապում էին, որպեսզի համերգին լավ պարենք և իվերջո զբաղեցրեցինք առաջին հորիզոնականը: Անգլերենի պարապմունքները նույնպես շատ հետաքրքիր էին անցնում: Մեն անցանք նոր թեմա պետությունների, քաղաքների և տեսարժան վայրերի մասին: Իհարկե դասերը ավելի խորացված էին: Ես արդեն չորս տարի է գնում եմ անգլերենի պարապմունքների, բայց դե ինչպես տեսնում եք այդպիսի թեմաները միշտ էլ կրկնության տեղ ունեն: Առավոտյան՝ պարապմունքներից առաջ, ես և մայրիկս գնում էինք գնումների: Իմ համար մի քանի նոր զգեստներ գնեցինք և հոգնած, բայց ուրած ու մեզանից գոհ տուն վերադարձանք: Ուրբաթ օրը նորից այցելեցի տատիկիս տուն: Իմ մոտ սովորություն է ամեն շաբաթ դասերից հետո այցելել տատիկի տուն: Իսկ քանի որ արձակուրդ էր ես այնտեղ գնացի առավոտյան և մի ամբաղջ օր մնացի այնտեղ: Ես նրանց համար պարեցի մեր համերգի պարը և նրանք շատ հավանեցին: Տատիկիս հետ գնացինք զբոսելու: Ես նրան օգնեցի մեր գնումները բերել տուն: Ճանապարհին այնքան զրուցեցինք, որ իմ բերանը արդեն չորացել էր:  Հետո եկավ մորաքույրս: Նա ինձ խնդրեց իր համար մի քանի տեքստեր մուտքագրել համակարգչի մեջ և ես օրվա մնացած ժամերը դրանով էի զբաղված: Դա հենց այնպես գործ չէր: Շատ օգտակար տեղեկություններ կար առողջ ապրելակերպի մասին: Ես շատ բաներ սովորեցի: Ես շատ եմ սիրում նաև իմ հորաքրոջը: Նա աշխատում է դպրոցում: Նա միշտ գալիս է տուն հետաքրքիր ու զվարճալի պատմություններով իր դասարանի մասին: Եվ այս շաբաթ էլ այդպես եղավ: Մենք մի լավ ծիծաղացինք: Ահա և եկավ շաբաթ օրը՝ մեր խմբի համերգի օրը: Ճիշտ է համերգը 6-ին էր, բայց ես ժամը 3-ից արդեն պատրաստվում էի, չի ուզում ուշանալ: Ես չուշացա, դեռ մի բան էլ 20 րոպե շուտ հասա: Բայց դե բոլորն արդեն հավաքվել էին: Իմ կարծիքով ես վատ չպարեցի, իսկ մեր խումբը՝ <<Կրակները>> ուղակի հիանալի պարեց: Ես ուզում եմ մեծանալ և իմ ուսուցիչների նման լավ պարել: Հաջորդ օրն էլ համերգ ունեյինք, բայց ես ցավոք չկարողացա մասնակցել: Մեր հարազատներից մեկի ծնունդն էր և մենք գնացել էինք Հրազդան քաղաք: Այնտեղի բնությունը շատ հիանալի էր: Երևում էր հրազդան գետը: Մենք որոշեցինք խնջույքը ավանդական անցկացնել: Գետնին փռեցինք կտորներ, որպեսզի չթրջվենք, և նստեցինք գետնին: Հետո եղբայրս խորոված արեց: Այնքան համեղ էր ստացվել, մինչև հիմա համը բերանումս է: Երեկոյան ուշ եկանք տուն: Ամբողջ ճնապարհին երկուշաբթի օրվա մասին էի մտածում: Չէի ուզում դպրոց գնալ: Միշտ ինձ հետ այդպես է. արձակուրդից հետո չեմ ցանկանում դպրոց գնալ, հետ եմ սովորում դպրոցին, բայց երբ դպրոց եմ գնում, հասկանում եմ որ իզուր էի տատանվում: Խոստովանում եմ, որ արձակուրդներին այդքան էլ լավ չեմ աշխատել: 

Անհամբեր սպասում եմ վաղվա օրին, տեսնենք այս անգամ ինչպես կլինի...

Write a comment

Comments: 0