Ստեղծագործական բարձունքի հաղթահարում

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Սեպտեմբերի 19-ին մենք` ընկեր Անիի ու ընկեր Գնելի հետ, մի ստեղծագործ խմբով գնացինք հաղթահարելու Թեժառույքի բարձունքը: Մեզ հետ վերցրել էինք մոլբերտներ, թղթեր, ներկեր ու վրցիններ, ու որոշել էինք նկարել Տրդատավանքը: Ճանապարհը շատ բարդ էր և մենք շատ էինք հոգնել: Երբ տեղ հասանք մեր առջև բացվեց այնպիսի տեսարան, որ իսկույն մոռացանք հոգնածության, երկար ճանապարհի մասին ու միանգամից սկսեցինք ուսումնասիրել բացատը: Տրդատավանքը գտնվում էր խորը անտառի մեջ մի գեղեցիկ, ծառերով շրջապատված բացատում: Երբ որ մտանք վանք, ես շատ զարմացա, երբեք այդքան մեծ և բարձր եկեղեցի տեսած չկայի: Եկեղեցուց դուրս գալուց հետո զգացինք, որ սովը հաղթում է տպավորություններին ու ցանկություններին, այդ պատճառով որոշեցինք թեթև նախաճաշել և հետո անցնել ամենահետաքրքիր մասին: Ուտելուց հետո արագ կերպով ընտրեցինք մեզ համար մի հարմարիկ անկյուն ծառի ստվերում և անցանք գործի: Ես երբևիցե բնության գրկում նկարած չկայի: Ինձ շատ հարմարավետ էի զգում, չհաշված անհարմար քարը, որի վրա նստած էի: Սկզբից ոչինչ չէր ստացվում, սկայան ընկեր Անիի օգնելուց հետո քիչ-քիչ սկսեցի հասկանալ նկարչության գաղտնիքներից մի քանիսը: 

Նկարելուց հետո անսպասելիորեն որոշեցինք գնալ Մարմարիկ գետի ջրվեժների՝ <<չռիկների>> մոտ: Այնտեղ նույնպես հանդիպեցինք աննկարագրելի գեղեցիկ տեսարանի: Գետի ջուրը արագ ու անհանգիստ կերպով գահավիժում էր ժայռերի վրայով, կարծես ինչ որ տեղ էր շտապում: Մենք՝ <<նկարիչներս>>, ուսումնասիրեցինք բնությունը, իսկ մեր խմբի մյուս անդամները լողացին գետում:

Այսպիսով, հիանալի հագեցած օր անցկացնելուց հետո, լիքը տպավորություններով, մի լավ հոգնած, վերադարձանք տուն:

Write a comment

Comments: 0