Ափսոս, որ մանկությունը մի անգամ է լինում ♡

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Այնքան քաղցր հիշողություններ ունեմ մանկությանս հետ կապված:

Ամեն անգամ վերհիշելով սկսում եմ կարոտել

ուրախ, ազատ, անհոգ, օրերս . . .

Հիշում եմ, թե ինչպես էինք ես, պապիկս, քույրիկս, ու եղբայրս հաճախ իրար հետ ձեռք ձեռքի տված գնում սրճարան կամ խաղահրապարակ: Հիշում եմ քույրիկս հետ եղած մանկական կռիվները, որոնցից 5 րոպե հետո մոռանալով կռվի պատճառը, իրար հետ հաշտվում էինք: Նույնիսկ հիշում եմ իմ զանազան, զարմանազան տիկնիկները: Փոքր ժամանակ ուզում էի մեծանալ, իսկ, արդեն մի քիչ մեծ տարիքում սկսում եմ կարոտել: Ափսոս, որ մանկությունը լինում է ընդամենը մեկ անգամ: Ափսոս . . .

Միևնույն  է հոգով մանուկ կմնամ միշտ :)

Write a comment

Comments: 0