Ինձնից 3

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ cauldronsandcupcakes.files.wordpress.com



Երբեմն կարծես ոչնչանում է այն քաղցրուտթունը, ուրախությունը ու ներդաշնակությունը մեր մտքի: Կորում է այն վառ արևի լույսը, որը ինձ միշտ պարուրել և տաքացրել է մութ գիշերներում: Մեղմ  քամին ու անձրևը միասին մի անսամբլ կազմած երգում են տխուր: Կամաց, բայց հստակ, զրնգում ականջներումս:

Երեկոյան կրկին տխրությունը պատեց ինձ: Պատուհանի առաջ նստաց՝ ինքս իմ ստեղծած լռության մեջ, թաց աչքերումս արտացոլվում էր լիալուսինը: Թախծոտ լռությունս իրականում բղավում էր: Նա նուրբ է շատ, բայց խոցում է  ավելի: Կորել է ուրախությունս, ասես անվերադարձ։ Հոգուս հույսը մարում է։ Գիշերային անձրևն այնքան աղմկոտ է, իսկ քամին միայն ծառերն է օրորում։ Կարծես ծառերի մեջ փնտրում է կորած ուրախությունս։ Հույս չկա, չկա նաև ուրախություն ։

Հույսը թանկ բան է, երբեք մի կորցրեք։

Write a comment

Comments: 0