Մանե Մովսեսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը՝ armeniaflag.facts.co
Հայ ազգը տարիներ շարունակ պայքարել է իր անկախության համար: Մեր մեծերի բաղձալի երազանքն է եղել Հայաստան աշխարհը տեսնել անկախ: Հիմա մենք հասել ենք այդ բաղձալի երազանքին: Մենք ապրում ենք ազատ,անկախ Հայաստանում: Այս տարի նույնպես սեպտեմբերի քսանմեկին տոնեցինք Հայաստանի անկախության քսանչորս ամյակը: Կատարվեց մեր մեծերի բաղձալի երազանքը, հիմա մենք ենք վայելում անկախությունը:
ՈՒ զարմանում եմ՝ որտեղից այսքան քնքշություն ու բարություն այս ժողովրդին: Սարերը մեզ վեհություն են տվել, ուժ են տվել, որ դիմանանք հավերժական արհավիրքին, հողը մեզ հոգի է տվել, արևը՝ հանճար, ջուրը ՝
թախծոտ ժպիտ: Ամեն ինչ կախարդական է հայոց: Հիմա մենք ենք տերը մեր անկախության: Մենք պետք է շենացնենք մեր երկիրը: Օրեցօր մեր երկիրը ավելի է գեղեցկանում: Ուզում եմ հզոր ,ուժեղ տեսնեմ,թող շենանան ու
ավելի գեղեցկանա մեր հայոց աշխարհը: Մենք ունենք մեր հայկական հզոր բանակը: Թող կանգուն մնա հայի հոգին: Եվ ամեն հայ օգտակար լինի իր ազատ, անկախ հայրենիքի համար: Մենք քինչ ենք, սակայն մեզ հայ են
ասում: Ամեն մի հայ, իրեն հայ զգալով պետք է ուրախ և հպարտ լինի: Մենք ենք տերը մեր անկախության:
Write a comment