Ժամանակ՝ անվերջանալի երազանք

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ bookboon.com


Արդյոք ի՞նչ ենք հասկանում ժամանակ ասելով։ Մի անծայր տարածություն որտեղ կա միայն ժամանակ։ Այն տիեզերքի միակ անմահ բանն է։ Մարդկանց համար այնքան կարևոր է ժամանակը։ Այն օգնում է հասնել քո երազանքներին։ Բայց ոչ բոլորին է հերիքում ժամանակը, ես կարող եմ նաև հաստատ ասել, որ այն միշտ պակաս է։ Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ ունես, կարևորը թե ինչպես ես օգտագործում այն։

Արդյո՞ք լավ կլիներ եթե ժամանակը անմահ չլիներ։ Իմ կարծիքով այո, որովհետև կամ ժամանակը պետք է լինի անմահ, կամ կյանքը։ Հիմա այնպես է ստացվել, որ ժամանակն է անմահ, այսինքն կյանքը միևնույն է կա, բայց այն անմահ չէ։ Երանի մենք ունենաինք անվերջ ժամանակ, բայց օգտագործեինք ճիշտ։ Ուրեմն ես կասեմ, որ ժամանակը դա անվերջանալի երազանք է։


Write a comment

Comments: 0