Մտքի Ակունք

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Լինում են պահեր երբ ուզում ես ամեն գնով քո, իսկ շահերը պաշտպանել: Ուզում ես խոսել առաջարկել ինչ որ ելք, բայց չի գտնվի ոչ մի հասկացող մարդ ով կգնահատի արարքդ: Միշտ վախեցել եմ, որ ինձ չեն հասկանա, չեն ընդունի: Նման դեպքերում նախընտրում եմ լռել, բայց լինում են պահեր երբ սիրտս ուզում է բղավել, որ լսեն նրան վերջապես: Բայց ամեն մի ջանքս իզուր է, ինչու խոսել լսող չկա:

Ամեն մի պահը ներդաշնակ չի կարող լինել, բայց պետք է գոնե ստեղծել մի փոքրիկ հոգու ներդաշնակ անկյուն, որը սառը օրերում կպարուրի իր ջերմությամբ: Միայն այդ դեպքում ինքս կկարողանամ պահել իմ հավասարակշռությունը:

Լինում են պահեր՝ երբ խոսելը տեղին չէ քանի,որ մարդիկ տարբեր են, ունեն տարբեր կարծիքներ, մտածելակերպ և այլն: Եթե կորցնելով անհավասարությունդ, չարաշահես խոսքդ՝ ապա կստեղծվի վեճ որի արդյունքում կտուժեն երկու կողմերն էլ:

Երբեմն դրականը պակասում է միջավայրում: Ախր ինքներս կարող էնք ստեղծել միջավայրի տրամադրությունը:

Write a comment

Comments: 0