Կյանքի ցանկը

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ m.c.lnkd.licdn.com





Ուզում եմ ամբողջովին ճանաչել կյանքը թե´ լավ և թե´ վատ կողմերով: Ուզում եմ զգալ ամեն մի պահը, ապրել, չտխրել, լինել ազատ: Կլինեի ես թիթեռ թեկուզ 1 անգամ ու կապրեի ամենաերջանիկ ժամերս: Կլինեի րոպե, բայց աննկարագրելի րոպե, ինձ անծանոթ` կարոտ րոպե: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր չեն ունենում ոչ մի հետաքրքրասիրություն այս լեփ-լեցուն կյանքում:

Ա՜խ ինչ լավ կլիներ, որ կյանքը անվերջ լիներ, չգնահատողները կսկսեին գնահատել, վայելողները կվայելեին անվերջ, տանջվողները կդադարեին տանջվել և կապրեին իրենց կյանքի լուսավոր, վառ օրերը:

Իրականում այսքանի համար հարկավոր չէ անվերջություն, քանի որ մենք՝ ինքներս ենք մեր կյանքի պատասխանատուները և ամենը մեզնից է կախված:

Write a comment

Comments: 0