Երբ ենք ծնվում, և երբ մահանում

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մարդիկ երևի աշխարհի ամենատարօրինակ էակներն են: Միայն նրանք են, որ կարող են ստել առանց խղճի խայթ զգալու, միայն նրանք են, որ կարող են ստել, կապ չունի եղել է պատճառ, թե ոչ, և վերջապես նրանց գլխավոր յուրահատկությունը` այս աշխարհի վրա միայն մարդիկ են, որ կարող են մահանան և նորից ծնվել` ինչպես փյունիկը: Իհարկե մենք մահանում ենք մեկ անգամ ֆիզիկապես, բայց արդյոք մարդ չի կարող մահանալ հոգեպես: Կարող է, իհարկե կարող է: Մեր հոգիները մահանում են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեծանում ենք, նրանք մահանում են այն ժամանակ, երբ մենք դադարում ենք այլևս երեխա լինել, հետո պատանի, հետո հասուն մարդ, և այդպես այնքան մինչև ֆիզիկական մահ: Մենք հոգեպես մահանում ենք ամեն պահի, որովհետև ամեն պահի մեր մեջ ամեն ինչ փոխվում է, աշխարհայացքը, մարմինը, աչքերը և այլն: Մենք նաև հոգեպես մահանում ենք, երբ ինչ-որ մեկը խոսում է մեր մասին ու միայն վատը: Այդ մարդը առանց հասկանալու մեզ վրա ուժ է գործադրում և այդ ուժին չկարողանալով դիմադրել, շատ հաճախ մեր հոգին մահանում է, բայց դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այդ ամենից մենք կարողանանք մեր մեջ ուժ գտնել նորից ծնվելու: Ծնվելու այն բանի համար, որ ապացուցենք, որ նրանց բառերն ու կարծիքները մեզ համար չունեն ոչ մի նշանակություն: Ամեն վայրկյան աշխարհում մահանում են մարդիկ, թե հոգեպես և, թե ֆիզիկապես: Սակայն, եթե մենք դեռ կարող ենք հետ բերել այն մարդկանց, ովքեր մահացել են հոգով` տալով նրանց մեր սերն ու ջերմությունը, ապա ցավոք սրտի ետ բերել մարդկանց ովքեր լքել են մեզ ֆիզիկապես դեռևս անհնար է ու նաև ցավալի փաստ մեր համար:

Հիշեք մարդիկ, երբեք մի մոռացեք, որ դուք ինքներդ ունեք մի յուրահատկություն, որը չունի մյուսը: Մենք բոլորս գալիս ենք այս աշխարհ որպես յուրահատուկ `էակներ, բայց շատ քչերն են, որ հեռանում են այստեղից իրենց յուրահատկությամբ: Թույլ մի տվեք ուրիշներին սպանել ձեր հոգին, կապ չունի թե դա ով կլինի: Եթե ձեր հոգին արդեն կոտրել են, ուրեմն դուք պարտավոր եք ծնվել նորից ու գլուխը բարձր քայլել առաջ, առանց ետ նայելու իրավունքի….

Write a comment

Comments: 0