Կարողացիր գտնել ինքդ քեզ

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ elrincondelingeniero.com



Կարողացիր գտնել ինքդ քեզ…Շատ անգամ ենք լսել այս արտահայտությունը, բայց համոզված եմ, որ մեզնից շատ քչերն են մտածել, թե ինչ նշանակություն ունի այն: Եկեք միասին փորձենք գտնել այս արտահայտության իմաստը: Երբեմն մարդիկ մոլորվում են հենց իրենց կյանքի գծի վրա: Ու կապ չունի, թե ինչ տարիքում ես գտնվում հիմա, դու կարող ես մոլորվել ցանկացած ժամանակ: Նույնիսկ, երբ երազում ես, երազանքները երբեմն խանգարում են կյանքին: Դու կարող ես միացնել կյանքն ու երազանքներդ ու կյանքդ և այդ ժամանակ հաստատ կմոլորվես, իսկ հետադարձի ճամփան կգտնես շատ մեծ դժվարությամբ: Դա նման է մաթեմատիկայի խնդրին` լուծելու ընթացքում կարող ես մոլորվել: Սակայն ի տարբերություն մաթեմատիկական խնդրի, կյանքում ճիշտ ճանապարհը գտնել ավելի դժվար է: Եթե մաթեմատիկական խնդիր լուծելու համար, պետք է ընդամենը հիշել որոշ բանձևեր, ապա կյանքի ճիշտ ճանապարհը գտնելու համար պետք է, թեկուզև կարճ ժամանակով, բայց խզես կապդ արտաքին աշխարհի մեջ ու լսես ներքին ձայնիդ, իսկ դա այդքան էլ հեշտ բան չէ, երբ արտաքին աշխարհի մարդիկ անընդհատ կամ քննադատում են կամ էլ գովաբանում քեզ: Ներքին ձայնը լսելու համար պետք է, նախ հասկանալ, թե ինչ վիճակում ես գտնվում հիմա ինքդ, դա նույնպես հեշտ բան չէ: Դրա համար պետք է լինել ռեալիստ` մարդ ով տեսնում է ամեն ինչ այնպես, ինչպես, որ կա, այլ ոչ, ամեն ինչի մեջ լավը կամ վատը: Եվ վերջապես, ինչպես ասվում է ինձ ոգեշնչած կիսառակի կիսապատմվածքի մեջ վերցրո՛ւ մարդկանցից քեզ դատելու իրավունքը ու կկարողանաս գտնել ինքդ քեզ:

Write a comment

Comments: 0